Ֆեյսբուքը թույլ է տալիս կապի մեջ մնալ ընկերների և ընտանիքի հետ, որտեղ էլ որ լինենք: Այն նաև ժամանակ անցկացնելու և գումար աշխատելու միջոց է: Սակայն միևնույն ժամանակ, եթե դուք ինչ-որ սխալ բան հրապարակեք, դա կարող է ազդել ձեր հեղինակության վրա:
Այսպիսով, ինչ երբեք չարժե հրապարակել Ֆեյսբուքում:
1. Սիրով տարված լինելու մասին
Ձեր սիրելի մարդու հետ լուսանկարները շատ գեղեցիկ են, բայց եթե դրանցից շատ եք հրապարակում և հաճախ, դա խոսում է այն մասին, որ անիքնավստահ եք: Կենտրոնացեք ձեր սիրո վրա իրականում:
2. Ձեր երեխաների լուսանկարները և ինֆորմացիա նրանց մասին
Այդ ինֆորմացիան կարող է վտանգավոր լինել, եթե վատ մարդկանց ձեռքերում հայտնվի: Պաշտպանեք ձեր երեխաներին և ստուգեք ձեր շրջապատը, որպիսի համոզված լինեք, որ ոչ ոք չի օգտագործի ձեր անձնական տվյալները:
3. Գաղտնաբառեր և հաշվեհամարներ
Այս տվյալները համացանցի միջոցով երբեք ոչ ոքի չի կարելի հայտնել, արեք դա անձամբ կամ հեռախոսով:
4. Պատմել ձեր առօրյայի մասին
Մի հայտնեք, թե ուր եք գնում և որ ժամին: Վատ մտադրություն ունեցող մարդիկ կարող են իմանալ, որ դուք երբ տանը չեք:
5. Խոսել ձեր աշխատանքի մասին
Շատ են դեպքերը, երբ մարդկանց հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ նրանք վատ են արտահայտվել իրենց աշխատավայրի մասին:
6. Ձեր հասցեն կամ հեռախոսահամարը
Ձեր հարազատները ձեզ հետ կապվելու ճանապարհ կգտնեն, համացանցում չարժե կիսվել այդ տեղեկությամբ:
7. Ատելություն արտահայտել
Բացասական մեկնաբանությունները կամ օտար մարդկանց անտեղի լուսանկարները ոչ ոքի լավություն չեն անի, իսկ ձեզ բաժին կընկնի փչացած հեղինակություն: