68 սանտիմետր բոյ ունեցող ամենակարճահասակ աղջիկը դպրոց է գնացել

Ներկայումս այս աղջիկը աշխրահում ամենափոքրն է իր չափսերով: Վերջերս նա առաջին դասարան է գնացել: Նրա բոյը 68 սմ է, իսկ քաշը՝ 4 կգ:

Մոտավորապես այդպիսի տվյալներ ունենում են նորածին երեխաները:

Շարլոտան և նրա համադասարանցիները՝ ուսումնական տարվա առաջին օրը:

Երեխայի ծնողները հպարատնում են իրենց աղջկանով և գործադրում են բոլոր ջանքերը, որպիսի նա մեծանա և զարգանա սովորական երեխաների նման:

 

Աղջիկն ունի բնածին հիվանդություն: Այն այնքան հազվադեպ է հանդիպում, որ նույնիսկ անվանում չունի:

Բժիշկներն ասում էին, որ երեխան չի ապրի նույնիսկ 2 տարի, սակայն նա հիմա բավականին ակտիվ է, չնայած, որ փոքրիկ է:

Այդպիսի երեխա ծնվում է միլիոնից մեկ դեպքում: Մայրն ասում է, որ երեխան ունի որոշակի առողջական խնդիրներ, բայց դրանք չեն խանգարում նրան լինել ընկերասեր և բարի:

Սա աղջկա սիրելի խաղալիքն է:

Երեխան երկու քույր ունի՝ 8 և 12 տարեկան:

Ծնողներն ասում են, որ շատ են անհանգստանում երեխայի համար, քանի որ վերջինս շատ թույլ է, և ցանկացած անզգույշ շարժում կարող է ճակատագրական լինել:

Նոր ծնված ժամանակ երեխան հանգիստ կարող էր տեղավորվել հագուստի գրպանի մեջ: Այժմ նա նորածնի հագուստ է կրում:

Չնայած իր փոքր հասակին՝ երեխան միշտ հիշեցնում է իր ներկայության մասին:

Նա նման է փոքր տիկնիկի, բայց հոգով շատ ուժեղ է:

Բացի ակնհայտ խնդիրներից, Շարլոտայի մոտ հայտնաբերել են նաև լյարդի կիստա և թույլ իմունիտետ:

Այնուամենայնիվ, ծնողները որոշել են, որ պիտի ապահովեն իրենց աղջկա համար անհոգ և երջանիկ կյանք:

Like this post? Please share to your friends: