5 րոպեում պատրաստվող ազնվամորու մուրաբա. աննկարագրելի համ և բույր ունի

Այս անչափ համեղ և բուրավետ մուրաբան շատ հեշտ է պատրաստվում, օգտակար է և կարող է վիտամիններով ապահովել նույնիսկ ձմռանը:

Картинки по запросу ազնվամորու մուրաբա

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ազնվամորի՝ 1կգ
  • շաքարավազ՝ 1 կգ

Պատրաստման եղանակ.

Ազնվամորու վրա լցնում ենք շաքարավազի 2/3 մասը և թողնում ենք մեկ գիշեր: Հետո ավելացած հյութը լցնում ենք կաթսայի մեջ, հասցնում ենք եռման, ավելացնում ենք մնացած շաքարավազը: Ընթացքում փրփուրը հանում ենք գդալով: Հենց դադարի ակակտիվորեն փրփուր առաջանալ, հանում ենք կրակից և թողնում ենք, որ մի քիչ սառի: Հետո ազնվամորին լցնում ենք օշարակի մեջ, կրկին դնում ենք շատ ցածր կրակի վրա և անդադար խառնելով և փրփուրը հանելով՝ հասցնում ենք եռման: Եռացնում ենք 5-7 րոպե և լցնում մաքուր բանկաների մեջ և փակում:

Картинки по запросу ազնվամորու մուրաբա

Բարի ախորժակ…

 

Like this post? Please share to your friends: