3 բաղադրիչներից պատրաստվող շատ համեղ աղցան

Ներկայացնում ենք ձեզ աղցանի բաղադրատոմս, որը կարելի է դնել և առօրյա, և տոնական սեղանին: Պատրաստվում է 3 բաղադրիչներից: Հավատացած եղեք, որ այն դուր կգա ձեր ընտանիքի անդամներին և կդառնա ձեր սեղանի հաճախակի հյուրը:

Անհարժեշտ բաղադրիչներ

  • ձու՝ 4 հատ
  • պինդ պանիր՝ 200գ
  • պահածոյացված եգիպտացորեն՝ 1 բանկա
  • սխտոր՝ 1 պճեղ
  • մայոնեզ

Պատրաստման եղանակ

  1. Ձուն եփում ենք, մաքրում և կտրատում խորանարթիկների:
  2. Պանիրը նույն կերպ կտրատում ենք:
  3. Բոլոր մթերքները խառնում ենք տարրայի մեջ, ավելացնում ենք եգիպտացորենը, համեմում ենք աղ և պղպեղով: Սխտորը ճզմում և ավելացնում ենք մյուս բաղադրիչներին: Ավելացնում ենք նաև մայոնեզը և լավ խառնում:
  4. Աղցանը լցնում ենք մատուցման ափսեի մեջ և զարդարում ըստ ճաշակի:

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: