Երեկ Արարատի հիվանդանոց է տեղափոխվել տեղի բնկաչուհի 21 ամյա կին, ով գտնվում է 23 շաբաթական հղիության վիճակում։
![]()
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, բուժհաստատությունում ախտորոշվել է սուր դեղորայքային թունավորում։ Պարզվել է, որ աղջիկը տանը ավելի քան 10 տարբեր տեսակի դեղահաբեր է ընդունել, որ կյանքին վերջ տա։ Ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ու նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ինքնասպանության պատճառների մասին առայժմ մեկ վարկած է շրջանառվում։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ինչ-որ երիտասարդներ փորձել են աղարտել աղջկա բարոյական կերպարը, ինչից ընկճված աղջիկը կյանքին վերջ տալու փորձ է կատարել։
Իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։
Մեր տեղեկություններով՝ այս պահի ո՛չ աղջկան, ո՛չ էլ պտղի կյանքին սպառնացող իրական վտանգ չկա։