Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի շարունակելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշել է պահուստային ֆոնդից 1 միլիոն 300 հազար դրամ տրամադրել պաշտպանության նախարարությանը։ Այս մասին նշվում է գործադիրի կայքում։
Ռուզվելտ Թորոսյանը վիրավորվել էր 2014 թվականի մայիսի լույս 28-ի գիշերը Արցախի շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս։ 2017 թվականին զինծառայողին ուղարկել են Ռուսաստան բուժման։
Պատճառն այն է, որ զինծառայողների բուժումը Հայաստանում իրականացնել անհնար է եղել, իսկ նման դեպքերում մարտական պայմաններում վիրավորված զինծառայողների բուժումը պետբյուջեի հաշվին պետք է շարունակել արտերկրում: Այս կարգավորումներն ընդունվել են 2016 թվականին։
Աղբյուր՝ shantnews