Շարունակում ենք Խաչատուրովի հովանավորյալները ՝ բանակ-հափշտակություն թեման։ ՀՀ Քննչական Կոմիտեի մեր աղբյուրը հայտնում է, որ քննվում է քրեական գործ, ՀՀ ՊՆ-ից առավել խոշոր չափի հափշտակություն կատարելու փաստով։
Մենք անրադարձել էինք ՊՆ-ից թելերի միջոցով 810.000.000 հհ դրամի յուրացմանը։ Այս գործի շրջանակներում բացահայտվել են նաև այլ սխեմաներ։ Ներկայացնենք դրանցից ևս մեկը։ Այսպես ՝ Տարեկան կտրվածքով ՊՆ-ին արդեն 10 տարուց ավել, նույն մատակարարի կողմից մատակարարվում է մոտ 15.000 դոշակ և այդքան էլ բարձ։ Մեկ կոմպլեկտի գինը (դոշակ +բարձ), կազմում է մոտ 15000 դրամ։
Այսինքն ըստ փաստաթղթերի մատակարարվում է 225.000.000 hh դրամի ապրանք։ Սակայն պարզվում է, որ տարվա կտրվածաով հենց նույն քանակի բարձ և դոշակ դուրս է գրվում զորամասերից, որպես արդեն զինվորի համար ոչ պիտանի, այդ գույքը հավաքվում է զորամասի N թիվ 3-րդ պահեստարանում, որից հետո հանձնաժողովի միջոցով տեղափոխվում են Սովետաշենի աղբանոց։
Կազմվում է գույքի վերացման ակտ։ Սակայն իրականում զինվորի համար ոչ պիտանի ՝ առողջությանը վնասակար բարձերը և դոշակները ուղևորվում են, ոչ թե Սովետաշենի աղբանոց, այլ ուղիղ 10 տարի անընդմեջ տենդերը շահած մատակարարի մոտ։
Կազմվում է գույքի վերացման ակտ։ Սակայն իրականում զինվորի համար ոչ պիտանի ՝ առողջությանը վնասակար բարձերը և դոշակները ուղևորվում են, ոչ թե Սովետաշենի աղբանոց, այլ ուղիղ 10 տարի անընդմեջ տենդերը շահած մատակարարի մոտ։
Հաշվի առնելով, որ 10 տարի շարունակ այս սխեմայի մատակարարը (դոշակի և բարձի երես փոխողը) նույն ՍՊԸ ն է, ապա վստահաբար կարելի է պնդել, որ մեկ տարվա ընթացքոմ ՊՆ-ի N զորամասից հափշտակվում է 195.000.000 հհ դրամ, իսկ 10 տարվա ընթացքում մոտ 1.950.000.000 հհ դրամ։ Իրոք հանճարեղ սխեմա է վստահ կարելի է ասել, որ Օստապ Բենդերը ուղղակի գլուխ կխոնարհեր։ Սխեմայի վերահսկողությունը իրականացնում է մինչև օրս Խաչատուրովի ֆինանսիստը, իսկ կատարողները N զորամասի հրամանատարից սկսած մինչև վերև։
Հարկ է նշել, որ որքան էլ, որ հանճարեղ է հափշտակման սխեման այդքան էլ հանճարեղ է դրա բացահայտումը, հարկավոր է ընդամենը ստուգել, թե արդյոք ՀՀ մաքսային սահմանով տվյալ մատակարարը անհրաժեշտ քանակի բամբակ ներկրել է թե ոչ։Չէ որ ՀՀ-ում բամբակ չի արտադրվում։ Փաստացի դեպի Խաչատուրով են տանում նաև դոշակների և բարձերի բամբակյա թելերը:
Նյութի աղբյուրը`MaxInfo.am