Քերոլ Հովարտը գնումներից հետո մեքենան գտավ մեղուներով պատված: Մեղուների պարսն ասես հարձակվել էր մեքենայի վրա:
Զարմացած անցորդները լուսանկարում էին տարօրինակ երեւույթը, մինչեւ ժամանեցին մեղվաբույծներ ու մեղուներին տեղափոխեցին հատուկ արկղի մեջ:
Սակայն հաջորդ օրը պատմությունը նորից կրկնվեց: Մեղուներն ասես հետեւում էին Քերոլի մեքենային: Նա նորից կանչեց մեղվապահների:
Պարզվեց՝ բեռնախցիկում ինչ-որ բան կա, որ գրավում է մեղուներին: Մեղվապահը բեռնախցիկում գտավ Մայր մեղվին, որն ինչ-որ քաղցրահամ բան էր գտել ու մտել բեռնախցիկ: Հետո չէր կարողացել դուրս գալ ու փակվել էր ներսում: Նրան հետեւել է ամբողջ պարսը՝ մոտ 20 000 մեղու:
Մեղվապահների խոսքով, դա նորմալ է: Մեղուները միշտ հետեւում են մայր մեղվին: Իսկ այս դեպքում նրանք պազապես փորձել են ազատել նրան:
Աղբյուր՝ Info Armenia