17 տարի առաջ այս օրը ընդհատվեց Վարդուհի Վարդանյանի կյանքը…

2006 թվականին հենց այս օրը Մարտունիում կայացած համերգից վերադառնալիս երգչուհին մահացավ ավտովթարում: Անսպասելի մահվան լուրը ցնցեց բոլորին: Անցել է 17 տարի, բայց «Ժամանակը բուժում է» խոսքը ցավը չի մեղմում, և հիշում ու հարգանքի տուրք են մատուցում ոչ միայն ընկերներն ու հարազատները:

Վարդուհի Վարդանյան - Bravo.am

Վարդուհին ծնվել է 1976-ի հունիսի 27-ին: 1992-ին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: Այնտեղ, որպես փոխտնօրեն, աշխատում էր նրա մայրը՝ տիկին Աննան: Դեռ վաղ տարիքից շատ է սիրել երգել: Նա՝ ցանկացած իր որպես բարձրախոս օգտագործելով, երգում ու ձայնագրում էր սեփական կատարումները: Թերևս հենց դա էլ դարձավ ինքնակրթման յուրահատուկ ձև: Նրա ամենասիրած երգերի հավաքածուն կազմում էր 96 թերթանի տետրը, որտեղ գրված էին հին պիոներական երգեր: 1983-ին դպրոցում բացվում է երաժշտական խումբ, ուր սկսում է հաճախել նաև Վարդուհին: Հետագայում այն դարձավ Աշոտ Բզնունու ջազ-փոփ խումբ: 1986-ին Վարդուհին որոշում է երգն ավելի լուրջ հարթակ տեղափոխել ու սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի ղեկավարած վոկալ խումբ:

Այնուհետև ուսումը շարունակում է Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցում: Այդ ընթացքում Վարդուհու մոտ ձևավորվում է երաժշտական ճաշակ: Նրա ամենամեծ երազանքն էր երբևէ զուգերգով հանդես գալ Ուիթնի Հյուսթոնի հետ: 1993-ին Վարդուհին ընդունվում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «անգլերեն լեզու և քաղաքագիտություն» բաժին: Ուսումն ավարտելուց հետո` 1999-ից, նա 2 տարի անգլերեն է դասավանդում Պուշկինի անվան դպրոցում: 1994-ին ընդունվում է Երևանի «Երգի Պետական Թատրոն» և 1995-ից սկսում է աշխատել այնտեղ:

Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ -  Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Իր անցած կարճ ճանապարհին Վարդուհին հասցնում է մասնակցել մի շարք հեղինակավոր մրցույթ-փառատոնների: Նա Հայաստան է բերել 8-ից ավելի միջազգային բարձրագույն մրցանակներ ու պատվոգրեր: 1994-ին Նա Ջազ-Փոփ համույթի հետ մասնակցում է Սվերդլովսկի «Ասուպ» երաժշտական մրցույթին և արժանաում է «Գրան-Պրի»-ի:

Like this post? Please share to your friends: