Այս աղջիկը տառապում է ավելորդ քաշի պատճառով: Բայց ամենավատն այն է, որ ավելորդ կիլոգրամները հայտնվել են ոչ թե նրա կյանքում սպորտի բացակայության կամ վնասակար սնունդի օգտագործման պատճառով:
Պարզապես Պերիս Հարվին, այդպես է 13 ամյա աղջկա անունը, ունի լուրջ խնդիրներ՝ կապված նյութափոխանակության խանգարման հետ: Նրա սնունդի չափաբաժինը նույնն է, ինչպես և բոլոր մարդկանցը, բայց նա միևնույնն է գիրանում է: Նույնիսկ մեկ կիլոգրամով քաշը նվազեցնելը՝ նրա համար լուրջ խնդիր է:
-Ինձ միշտ ծաղրում էին, և որոշ ժամանակ անց ես սկսեցի հավատալ այն ամենին, ինչ մարդիկ ասում էին: Ես ինքնավստահ չեմ, ես ուտում եմ նույն մթերքը, որը բոլորն էլ ուտում են, բայց միևնույնն է, քաշս ավելանում է, — պատմում է աղջիկը:
Բացի ավելորդ քաշից՝ աղջիկը նաև ուրիշ խնդիրներ ունի: Օրինակ, բնածին հոդախախտի պատճառով՝ նրա ձախ ոտքը մեկուկես սանտիմետրով կարճ է աջից, և Պերիսը մի փոքր կաղում է: Համաձայնեք, այդպիսի «ընտրանիով» բարդ է խուսափել կոմպլեքսներից և ուրիշների կողմից սիրված դառնալ:
Բայց մի քանի օր առաջ Պերիսը սկսել է իր վախերի դեմ պայքար և որոշել է լողազգեստով դուրս գալ լողափ: Բացի այդ, աղջիկն իր լուսանկարը հրապարակել է համացանցի իր էջում:
-Ինձ թվում է, մարդիկ պիտի սովորեն ընդունել իրենք իրենց այնպիսին, ինչպիսին որ կան: Ես մոդել չեմ դառնա, բայց ուզում եմ ցույց տալ մարդկանց. կարևոր չէ, թե հագուստի որ չափն ես կրում, եթե դու այդ մարմնով ես ծնվել:
Երևի Պերիսը չէր էլ կարող մտածել, որ իր լուսանկարը հայտնի կդառնա: Շատ կարճ ժամանակահատվածում նրա լուսանկարով կիսվեցին 300 000 հոգուց ավել մարդիկ: Իհարկե, կային այնպիսիք, ովքեր քննադատեցին աղջկան, բայց Պերիսը որոշեց ոչ ոքի ուշադրություն չդարձնել և կենտրոնանալ աջակցության ջերմ խոսքերի վրա:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո