Այսպիսի շոկոլադ պատրաստելու համար կպահանջվեն հաշված րոպեներ: Ընկերուհիս է ինձ պատմել այս բաղադրատոմսի մասին. նրա ընտանիքի բոլոր անդամները քաղցր շատ են սիրում:
Ես ինքս էլ պատրաստեցի և երեխաներս գնահատեցին այս հիասքանչ աղանդերը: Բայց ամենակարևորն այն է, որ բաղադրիչի առումով ես հանգիստ եմ:
Շոկոլադը այն աղանդերն է, որ սիրում են կանայք, տղամարդիկ, երեխաները: Այն նաև բարձրացնում է տրամադրությունը:
Բաղադրատոմսը կազմված է հասանելի և պարզ բաղադրիչներից: Փորձեք այն պատրաստել և ուրախացնել ձեր մտերիմներինԼ
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 270 գ. կաթի փոշի
- 180 գ. շաքարավազ
- 120 գ. կարագ
- 100 մլ ջուր
- 50 գ. կակաո
- ընկույզ կամ չամիչ
Պատրասման եղանակը.
- Կաթի փոշին խառնել կակաոյի հետ, որ ստացվի միասեռ զանգված:
- Եռացնել ջուրը, ավելացնել շաքարավազը, որ ստացվի օշարակ: Ստացված օշարակը պահել կրակի վրա՝ եռալու պահից սկսած 6 րոպե: Դուք կտեսնեք, որ օշարակը խտանում է: Այժմ կարագն ավելացնելու ժամանակն է: Լավ խառնեք, մինչև որ կարագը հալի:
- Միացնել օշարակն ու կաթի և կակաոյի խառնուրդը: Ավելացնել ընկույզը կամ չամիչը՝ ըստ ճաշակի: Ընկույզը պիտի լավ մանրեցված լինի: Խառնել այնքան, մինչև որ դառնա միասեռ զանգված:
- Ստացված զանգվածը լցնել տարրայի մեջ, հարթեցնել: Մի քանի ժամ թողնել սառը տեղում:
Բարի ախորժակ:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո