10 ծնողական սխալ և դրանց հետևանքները երեխայի համար

Ցավոք, մեզ ամեն ինչ սովորեցնում են, բացի նրանից, թե ինչպես լինել լավ ծնող: Հենց այդ պատճառով էլ սերնդե սերունդ ծնողները սխալ են դաստիրակում երեխաներին, իսկ հետո զարմանում են, թե ինչպիսի մարդ է նա մեծացել:

Հոգեբանները պատմել են, թե ինչ հետևանքների են հանգեցնում հետևյալ 10 տիպիկ սխալները: Եթե ուզում եք մեծացնել առողջ և երջանիկ երեխաներ՝ ուրեմն ԵՐԲԵՔ այսպես մի արեք.

  1. Եթե երեխան մշտապես ցուցաբերում է կոպտություն և ագրեսիա, նշանակում է, ընտանիքում ինչ-որ մեկը նրա համար օրինակ է ծառայում:
  2. Եթե հաշվի չառնեք որդու կամ դստեր ցանկությունները, ապա կմեծացնեք պասիվ և ինֆանտիլ անհատ:
  3. Եթե ձեր երեխան ձեզ հաճախ է նյարդայնացնում, ապա նա չվստահող և գաղտնապահ կմեծանա:
  4. Եթե երեխայի փոխարեն ամեն ինչ դուք եք անում, ապա նա վախկոտ և անհամարձակ կմեծանա:
  5. Եթե ձեր երեխան ամեն ինչ ունի, բայց նա միշտ ուրիշի խաղալիքներն է վերցնում, նշանակում է, որ դուք նրան ընտրության իրավունք չեք տալիս:
  6. Եթե ձեր երեխային հաճախ եք համեմատում ուրիշ երեխաների հետ, նա նախանձկոտ և խանդոտ կմեծանա:
  7. Եթե երեխաներին պակասում է ծնողների ուշադրությունը, նրանք դառնում են դյուրագրգիռ և պոռթկուն:
  8. Եթե երեխան ստում է ձեզ, ուրեմն դուք չափազանց կտրուկ եք արձագանքում նրա սխալներին:
  9. Եթե դուք ամեն հարցում մատնանշում եք, թե ինչ անի երեխան, մեծ տարիքում նա շրջապատի մարդկանց չի հարգի:
  10. Եթե ուրիշ մարդկանց ներկայությամբ նախատում եք երեխային, նա չի կարողանա ինքն իրեն պաշտպանել բարդ իրավիճակներում:

Հիշեք, որ մեր երեխաները մեր դաստիրակության հետևանքն են: Հայտնի ասացվածքից գիտենք, որ խնձորը խնձորենուց հեռու չի ընկնում: Նախքան երեխային՝  անդաստիրակության, կոպտության և անկարգության համար նախատելը՝ ձեր թերություններին ուշադրություն դարձրեք:

Լավագույն դաստիրակության մեթոդը՝ սեփական օրինակն է: Մի՞թե ամբողջ օրը գոռացող մայրը իրավունք ունի երեխաներից բարություն պահանջել:

Ուզւոմ եք լիարժեք անհատ մեծացնել՝ սկսեք ձեզանից: Եվ այդ դեպքում երեխան կարդարացնի ձեր սպասումները:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: