Որքան մոտենում է Նոր տարին, այդքան ավելի շատ մարդկանց մոտ շփոթվածության զգացմունք է առաջանում: Շատերն ուզում են Նոր տարին սկսել նոր էջից, մինչև հունվարի մեկը ավարտել բոլոր կիսատ գործերը…Բայց իրականում պետք է այնպես անել, որ ավարտվող տարվա վերջին օրերը լինեն այնքան վառ և երջանիկ, որպիսի հետ նայելիս չզղջաք:
Օգնեք ինչ-որ մեկին: Մի անտուն մարդու ձեռնոց կամ շարֆ նվիրեք, օգնեք հարևանուհուն հասցնել տուն ծանր տոպրակները, կամ առաջին հարկի տատիկին՝ տունը զարդարել:
Ընկերների հետ վերհիշեք այս տարվա ամեն լավ և վատ բան…Մտածեք, թե որքան լավ է, որ ամեն ինչի տակից կարողացել եք դուրս գալ:
Գրեք այն մարդուն, ում հետ վաղուց չեք շփվել: Կարող է տարօրինակ թվալ, բայց նա հաստատ կուրախանա:
Ինքներդ ձեզ ինչ-որ հաճելի, գեղեցիկ կամ համեղ մի բանով ուրախացրեք: Որքա՞ն հաճախ եք ձեզ թույլ տալիս նմանատիպ թուլություններ: Թող այսօր լինի այդ օրը:
Զբոսնեք…Մաքուր օդն ու նախատոնական քաղաքը ձեզ կստիպեն ավելի լավ զգալ:
Սիրո խոսքեր ասեք այն մարդուն, ում վաղուց չեք ասել: Հիմա դրա ժամանակն է:
Գրեք թղթի վրա, թե ինչ եք ակնկալում Նոր տարուց: Թող դա լինի ձեր նպատակը:
Նորից կարդացեք ձեր սիրելի գիրքը: Դա միշտ ահավոր հաճելի է:
Սովորեք ինչ-որ յուրահատուկ բան պատրաստել…Թող այդ ուտեստը զարդարի ձեր ամանորյա սեղանը:
Մի շտապեք…Լավ չէ, երբ հին տարին հանգիստ չեն ճանապարհում:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո