Այսօր վաղ առավոտից հայ հայտնիների էջերը ողողված են ցավակցական գրառումներով, հուշերով ու լուսանկարներով։ Մահացել է ԱՄՆ-ում բնակվող պարող, պարուսույց Գրիգորի Սեդրակյանը։
Նրա մահվան առիթով հրապարակումներ էին արել Միհրան Ծառուկյանը, Սոնա Եսայանն ու Գրիգ Գևորգյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արամ MP3-ն, ինչպես նաև Հռիփսիմե Ելինյանը, Գարիկ Սեփխանյանն ու Հրաչ Մուրադյանը։
Երգիչ Միհրան Ծառուկյանն էլ հրապարակել է օրեր առաջ արված համատեղ լուսանկար, որտեղ նրանք ընթրում են: Լուսանկարում է նաև Արփի Գաբրիելյանն ու Մոսո Կարապետյանը։