Լոռու մարզի ընտրատարածքում ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Ալավերդու պղնձաձուլարանի փակման խնդրին. «Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է արել և անում Հայաստանի տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը: Տնտեսությունը գահավիժում է. ոչ միայն նոր աշխատատեղեր չեն բացվում, ոչ միայն խոստացված թռիչքաձև զարգացում չկա, այլև եղած գործարաններն են փակվում, մարդկանց պարապուրդի են ուղարկում, ներդրումներ չկան: Մսխվում է նախկինից մնացած տնտեսական կապիտալը: Փաշինյանը շարունակում է խաբել: Չենք լռելու և չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն: Բարձրաձայնելու ենք խնդիրներն ու բացահայտելու ենք միամիտ մարդկսնց մանիպուլացնելու նոր իշխանության քաղաքականությունը: Որքան ուզում են հայհոյեն և ատելություն տարածեն, որքան ուզում են հային հայի դեմ հանեն, պառակտեն ու ոտքի կոխան սարքեն ազգային սրբությունները, սթափ մարդիկ և քաղաքական ուժեր մեր երկրում դեռևս կան»: Աղբյուր՝ Մամուլ.am
|