Ցավոք, փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել․․․

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մшհшցել է այսօր Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարևանությամբ գտնվող մատուռի մոտ հայտնաբերված նորածին տղան։

Մահացել է պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված նորածինը

Աղբյուրի հաղորդմամբ՝ երեխան «Մուրացան» հիվանդանոց էր տեղափոխվել Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ և «Մուրացանի» բժիշկները մի քանի ժամ շարունակ պայքարում էին երեխայի կյանքի համար։

Հիշեցնենք, հուլիսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։

Like this post? Please share to your friends: