Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կրկին բողոք են ներկայացնելու

Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը հայտարարել է, որ իրենք ՄԻԵԴ են ներկայացնելու երրորդ բողոքը:

Նա նաև ասել է, որ գրավի միջնորդությունը չի քննվել, քանի որ առարկայազուրկ է դառնում որպես այդպիսին:

-Եթե բավարարվեց կալանքի երկարացման միջնորդությունը, ապա այն իր մեջ ներառում է առանձին գրավի միջնորդություն և համապատասխանաբար առանձին գրավ քննարկելը դառնում է անիմաստ, եթե մերժեց ՀՔԾ միջնորդությունը գրավի միջնորդության քննարկումը մինչև ամսի քսանը, կլինի առարկայական,-ասել է Օրբելյանը:

Նա չի բացառել, որ ՄԻԵԴ ներկայացվելիք բողքում կներառեն Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։

 

Աղբյուր՝ Մամուլ

Like this post? Please share to your friends: