Վերջին օրերին համացանցում լուրեր են շրջանառվում առ այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները պատրաստվում են Մոսկվայում իրականացնել բողոքի ակցիա:
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն արձագանքել է այս լուրերին և հայտարարություն է տարածել՝ կոչ անելով պահպանել հասարակական կարգը և վերապահ մնալ չարտոնված գործողություններից:
Տարածված լուրերի համաձայն՝ բողոքի ակցիան պիտի տեղի ունենա 2018 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Մոսկվայում դեսպանատան շենքի առջև:
Հայտարարությունում նաև ընդգծվել է, որ դեսպանատունը պատասխանատվություն չի կրում դիվանագիտական առաքելության տարածքից դուրս իրականացվող գործողությունների համար:
Հարկ է նշել, որ դեսպանատան հայտարարության մեջ որևէ անուն և պահանջ չի նշվում:
/// Уважаемые сограждане, Просим обратить внимание на следующее обстоятельство. В социальных сетях в последние дни…
Опубликовано Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Четверг, 20 декабря 2018 г.
Աղբյուր՝ Մամուլ