
Ադրբեջանցի օգտատերերը տեսանյութի տակ ջղային մեկնաբանություններ են գրում երգչուհու հասցեին ու կոչ են անում նրան իրենց երկիր չթողնել։
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հայկական երգ է երգել, համացանցում բուռն արձագանք է առաջացրել ու ադրբեջանցի օգտատերերի կողմից քննադատության արժանացել։
«Համերգից հետո ադրբեջանցիներն ինձ ռեստորան տարան։ Մենք խմեցինք, ու ինձ խնդրեցին երգել։
Ես այնքան հարբած էին, որ չէի հասկանում` ուր եմ։ Սկսեցի հայերեն երգել «Անդրանիկ, Սերոբ…»։ Ադրբեջանցի երաժիշտները մի քանի րոպե նվագակցում էին, հետո վեր կեցան ու գնացին», – պատել է երգչուհին։
Դրանից հետո նա դաշնամուրի մոտ է նստել ու հայերենով Հայաստանի հանդեպ սիրո մասին երգ երգել, իսկ կադրից դուրս ձայնը կրկնում է. «Ջան, Լյուբա, ջան»։