Պուտինի պատասխանն այն հարցին, թե ինչպես է վերականգնելու Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է հայ լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանը Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո վերականգնելու Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը:

«Իսկ ի՞նչը պետք է վերականգնենք: Ոչինչ չէր փլուզվել, որպեսզի հետո վերականգնվելու կարիք ունենար: Հայաստանի հետ հարթ հարաբերություններ ունենք: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամն է: Ի՞նչը վերականգնենք, պետք է զարգացնանք այն, ինչ ունենք: Հայ ժողովուրդը ռուս ժողովրդի մտերիմ դաշնակիցն է Անդրկովկասում: Այդպես եղել է պատմականորեն, հույս ունեմ՝ այդպես կշարունակվի: Մենք պետք է առաջնորդվենք աշխարհում և տարածաշրջանում ընթացիկ իրավիճակով, մեր հնարավորություններով և պահանջներով: Մենք դա կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա»,- ասել է Պուտինը:

Աղբյուր՝  Մամուլ

Like this post? Please share to your friends: