Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և նախագահ՝ Արմեն Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և նախագահ՝ Արմեն Սարգսյանին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

Պուտինն  ընդգծել է, որ երկկողմանի հարաբերությունները հիմնված են ընկերության բազմադարյան ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա, և համոզմունք է հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապդման, կառուցողական համագործակցության և գործընկերային փոխազդեցության վերաբերյալ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, ինչը լիովին համապատասխանում է երկու պետությունների եղբայրական ժողովուրդների հետաքրքրություններին և համահունչ է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հետ:

 

Աղբյուր՝  Մամուլ

Like this post? Please share to your friends: