Պղպեղով սմբուկ՝ ձմռան համար…այն բոլորին խելքահան կանի

Սա շատ հին փորձված բաղադրատոմս է: Սմբուկը ստացվում է համեղ և առանձնահատուկ:

Картинки по запросу Баклажаны с перцем на зиму

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • սմբուկ՝ 2կգ
  • տոմատի մածուկ՝ 800գ
  • սխտոր՝ 150գ
  • ձեթ՝ 1 բաժակ
  • շաքարավազ՝ 250գ
  • քացախ  9%՝ 2ճ.գ.
  • աղ՝ 2ճ.գ.
  • բուլղարական պղպեղ՝ 12 հատ
  • մաղադանոս՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

Տոմատի մածուկից պատրաստել տոմատի հյութ: Դրա համար 800գ մածուկը լուծել  ջրի մեջ, որ ստացվի 3լ հյութ:

Ստացված հյութի մեջ ավելացնել ձեթը, շաքարավազը, աղը և քացախը:

Սմբուկը կտրատել կիսալուսնաձև, բուլղարական պղպեղը՝ ձողիկների, սխտորը մանր կտրատել: Մանրացրած բանջարեղենը լցնել տամատի հյութի մեջ և եփել թույլ կրակի վրա՝ փակ կափարիչի տակ, մոտ 30 րոպե: Ավելացնել կանաչին և եփել ևս մի քանի րոպե: Ստացված աղցանը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել:

Картинки по запросу Баклажаны с перцем на зиму

Բարի ախորժակ:

 

Like this post? Please share to your friends: