Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
-Քիչ առաջ ստուգեցի հունվար ամսին մեր բնակարանում սպառված գազի դիմած վարձավճարի չափը՝ 48.370 դրամ: Դեկտեմբերի համար այն կազմել էր մոտավորապես 33.000 դրամ: Բնակարանի ջեռուցման համակարգում կարգավորումների ոչ մի փոփոխություն չի եղել՝ ինչպես կար, այնպես էլ մնում է, եղանակն էլ, կարծես թե, հունվարին հիմնականում եթե ավելի տաք չէ դեկտեմբերից, հաստատ ցուրտ էլ չէ: Ֆեյսբուքում մի քանի գրառումներ աչքովս ընկան ու հասկացա, որ միայն ես չէ, որ զարմացած եմ նկատելի տարբերությունից: Մինչդեռ դեկտեմբերի վերջին հայտարարվում էր, թե որքան էլ ՀՀ սահմանին թանկանալու է գազ գինը, դա չի ազդելու սպառողի վճարած գնի վրա: Պարզվում է՝ լավ էլ ազդում է: Ու ես ցանկանում եմ իմ բազում հայրենակիցների անունից հարց տալ կառավարությանը՝ որևէ ուսումնասիրությո՞ւն լինելու է այս խնդրով: Սա ի՞նչ է, սաբոտա՞ժ Գազպրոմ Արմենիայի կողմից, հանրությանը գրգռելու ձև, պայմանավորվածությունների խախտո՞ւմ, մեր վրա հավելյալ ճնշո՞ւմ: Ո՞վ է պաշտպանելու բնակիչների շահերը: Որոշ գրառումներ վկայում են, որ միայն գազը չէ, այլ խոսքը նաև հոսանքի ու այլ կոմունալ ծառայությունների մասին էլ է…. Ակնկալում եմ պարզաբանումներ:
Քիչ առաջ ստուգեցի հունվար ամսին մեր բնակարանում սպառված գազի դիմած վարձավճարի չափը՝ 48.370 դրամ: Դեկտեմբերի համար այն…
Опубликовано Styopa Safaryan Воскресенье, 17 февраля 2019 г.