Պլոմբիրը պաղպաղակի ամենահամեղ տեսակներից մեկն է: Առաջարկում ենք 1948 թվականի բաղադրատոմս, որտեղ նշված են միայն բնական բաղադրիչներ:
Հիմնական բաղադրիչները.
շաքարավազ՝ 100գ
կաթ՝ 125գ
վանիլին՝ 5գ
սերուցք մինչև 35% յուղայնությամբ՝ 300գ
ձու՝ 3 հատ
Պատրաստման եղանակ.
- Հաստ պատերով կաթսա վերցնել, լցնել կաթը, եռացնել, ավելացնել շաքարավազը և վանիլինը, թողնել, որ սառի:
- Հետո սառած զանգվածի մեջ լցնել ձվի դեղնուցները, թաքացնել այնքան, որ դառնա խտացրած կաթի խտության:
- Սերուցքը հարել այնքան, որ խտանա, ավելացնել կաթնային զանգվածին, լավ խառնել և դնել սառցարանը:
- Ժամը մեկ հանել սառցարանից և խառնել: