16 ամյա որդին հարցնում է հորը.
-Հայրիկ, երբ լրանա 18 տարեկանս, ինձ ի՞նչ ես նվիրելու:
Հայրը պատասխանում է.
-Մինչ այդ դեռ ժամանակ կա, որդիս:
17 տարեկանում որդին հայտնվում է հիվանդանոցում՝ սրտի հիվանդություն ախտորոշմամբ:
Որդին հարցնում է.
-Հայրիկ, ես կմահանա՞մ:
Այս անգամ հայրը լռում է:
18 տարեկանում տղան գալիս է տուն և իր սենյակում հայտնաբերում է նամակ.
-Որդիս, հիշում ե՞ս, դու հարցնում էիր, թե ինչ եմ նվիրելու 18 տարեկաիդ: Ես քեզ նվիրել եմ սիրտս, ծնունդդ շնորհավոր, որդիս…