Պանրային գրենկիներ 5 րոպեում

Պանրային գրենկիներ, որ պատրաստվում են 5 րոպեում

Եթե ցանկանում եք նախաճաշին ինչ-որ համեղ բան պատրաստել, իսկ ժամանակ չունեք, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար հիանալի տարբերակ է:

Ընդամենը մի քանի բաղադրիչ և շատ քիչ ժամանակ է հարկավոր, որպիսի այս հրաշք ուտեստը հայտնվի ձեր սեղանին:

Բաղադրիչներ

  • 1 հատ բատոն
  • 120գ պինդ պանիր
  • 2 ճ.գ. թթվասեր
  • 1/3 թ.գ. աղ
  • 20 գ կարագ
  • սև պղպեղ
  • կանաչ սոխ

Պատրաստման եղանակ

  1. Սկսում ենք միջուկից: Քերում ենք պանիրը և լցնում տարրայի մեջ:
  2. Աղ և թթվասեր ենք ավելացնում:
  3. Ավելացնում ենք նաև 20գ փափկեցրած կարագ, նաև սև պղպեղը՝ ըստ ճաշակի:
  4. Կանաչ սոխը մանր կտարտում ենք և նույնպես ավելացնում միջուկին:
  5. Ամեն ինչ խառնում ենք, որպիսի միասեռ զանգված ստացվի:
  6. Բատոնը կտրատում ենք բարակ կտորների:
  7. Հացի կտորներին միջուկ ենք քսում, ոչ շատ հաստ շերտով:
  8. Ջեռոցի թավայի մեջ դնում ենք սսնդի թուղթ:
  9. Թավայի մեջ դնում ենք գրենկիները և մինչև 200 աստիճան թաքացրած ջեռոցը դնում՝ մոտ 10-15 րոպեով:
  10. Երբ պանիրը կարմրի, նշանակում է, որ ուտեստը պատրաստ է:

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: