Պայմանավորվել են ակտիվացնել գազի շուրջ բանակցությունները

Հայաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունները՝ կապված գազի հետ, կակտիվանան: Այսօր այս մասին խոսել է Դմիտրի Պեսկովը՝ Կրեմլի խոսնակը:

«Այդ թեման երեկ քննարկվել է: Պայմանավորվել են ակտիվացնել գազի շուրջ բանակցությունները, քանի որ երեկվա դրությամբ մեր «Գազպրոմ»-ի և հայ գործընկերների միջև ակտիվ բանակցություններ չեն եղել»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ նախագահի միջև տեղի ունեցած բանակցությունները:

Խոսելով գազի շուրջ բանակցությունների ժամկետների մասին՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ «ժամկետները նախանշվել են, սակայն վիճակը ցայտնոտային է»:

Նիկոլ Փաշինյանը նույնպես տեղեկացրել էր հանդիպման մանրամասների մասին:

 

Աղբյուր՝ Մամուլ

Like this post? Please share to your friends: