Երեկ տեղեկություն էր ստացվել, որ 12 ամյա Մարիաննա Մալխասյանի հարազատները հայտնել են, որ նա կորել է: Նա տնից դուրս էր եկել երեկ առավոտյան և չէր վերադարձել:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը հայտնում է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, անչափահաս Մարիաննա Մալխասյանը, հայտնաբերվել է Երևան քաղաքում։
Մարիաննան ապրում է Արմավիրի մարզի Ամասիա գյուղում։