Զոհված զինծառայողի՝ Հրանտ Խաչատուրի Մանգասարյանի ընտանիքին նվիրել են Երևանի Քանաքեռ թաղամասում գտնվող 1 սենյականոց բնակարան՝ 45.2 քմ մակերեսով:

Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը զոհվել է 20 տարեկանում, 2017թ.-ի նոյեմբերի 4-ին, հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով։ Բնակարանը, որ մինչ այժմ գտնվում էր պաշտպանության նախարարության հաշվեկշռում և գնահատված է 10 620 000 դրամ, կառավարության որոշմամբ անհատույց կտրամադրվի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայող Հրանտ Խաչատուրի Մանգասարյանի մորը` Նունե Հակոբյանին։

Կառավարության որոշման նախագծում նշված է, որ այս ընտանիքն անօթևան է, և մայրը` երկու երեխաների հետ, մինչև այժմ ստիպված է եղել բնակվել վարձով։