խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը պետությանը 19.6 միլիոն դոլար է նվիրել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։
Նաև պարզվել է, որ Սաշիկ Սարգսյանն այդ գումարը կոնկրետ Արցախի բանակին է ուղղել։
-Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 ՀՀ դրամին համարժեք 19 600 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին,-լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: