Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
-Նորից Ռուբեն Հախվերդյանի մասին
Ինչ-որ մեկը գրել է, թե ինչ մեծ-մեծ «լավություններ» է արել ռոբասեռՌժիկը Ռուբոյին։ Մեկը բնակարան է տվել, մյուսն էլ մանկական երգերի թողարկման համար գումար է տվել։
Երեսով է տալիս պարոնը։ Այսինքն թե՝ իրենք քեզ էդպիսի լավություններ են արել, իսկ դու նրանց մասին վատ-վատ բաներ ես ասում։
Ուրեմն հիշեցնեմ. Ռուբոյին Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք մահամերձ վիճակում՝ պետության հովանավորությամբ ուղարկել են Փարիզ, ուղղակիորեն փրկել են Ռուբոյի կյանքը։ Դրանից ԱՌԱՋ եւ դրանից ՀԵՏՈ՝ տարիներ շարունակ Ռուբոն աշխարհի ամենազարհուրելի բաներն էր ասում այդ նույն իշխանության մասին ամենաանթույլատրելի մակարդակով եւ շարունակում է ասել մինչ օրս, էսօր Ռուբոյի դեմ ոռնոցները գցողներն էլ հեշտանքից հալվելով եթեր էին հեռարձակում հակաԼԵՎՈՆական բոլոր ելույթները, բայց ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ Լեւոնականները Ռուբոյի երեսով չեն տվել իրենց արածները (իսկ սրանք քիչ չէին), ԵՐԲԵՔ չեն ասել՝ ախր մենք քո կյանքն ենք փրկել։ Եվ ամենակարեւորը՝ ԵՐԲԵՔ չեն զղջացել իրենց արածների համար ու շարունակել են սիրով լսել Ռուբոյի երգերը։
Հիմա։ Երկու թալանչի, դղյակներում ապրող, արտասահմաններում փադիշահի կյանք վայելող երկու հանցագործ Ռուբոյին բնակարան են տվել ու երգերի համար՝ փող, համարելով, որ կաշառք են տալիս իրենց Չքննադատելու դիմաց, ու քանի որ հաշվարկների մեջ սխալվել են, փրփրել են։
Որովհետեւ գյադա եք, գյադա էլ մնացել եք, գյադա էլ սատկելու եք։