Որոնք են սուրբծննդյան սեղանի համար պատրաստվող կերակրատեսակները

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Ըստ Հայ Եկեղեցու, Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պետք է պահք պահեն և այդ ընթացքում օգտագործեն բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:

Պահեցողները պահքից շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ և տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» խոսքերով, ապա նստում տոնական սեղանի շուրջ։

Ի՞նչ պետք է լինի սուրբծննդյան սեղանին.

  • Ձուկ
  • Չամիչով և չրերով փլավ
  • Տապակած կանաչեղեն
  • Գաթա

Սուրբծննդյան բոլոր կերակուրների հետ մատուցում են  կարմիր գինի:

Աղբյուր՝  lurer.com

Like this post? Please share to your friends: