Որն է եղել կրակի բռնկման պատճառը. ինչպես են «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցները, վտանգելով իրենց, դուրս են բերում կենցաղային տեխնիկան

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին ժամը 16:35-ին  խոշոր հրդեհ է բռնկվել  «Մալաթիա մոլ»-ում:

Դեպքի վայրում է գտնվում «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը, նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Ծավալը մեծ էր, հարկ համարեցի ինքս գտնվեմ էստեղ ու ինքս գնահատեմ իրավիճակը»,- ասել է Օսիպյանը:

«Ծավալը մեծ էր, հարկ համարեցի գտնվել էստեղ». ՀՀ ոստիկանապետ

Չնայած փրկարարների հորդորներին՝ առևտրի կենտրոնի աշխատակիցները, վտանգելով իրենց, դուրս են բերում վաճառքի ենթակա ապրանքները:

«Արա, քելեք, օգնեք, վեշերը հանեք մի հատ»,- ասում է  Սամվել Ալեքսանյանը:

Թեեւ հրդեհի բռնկման պատճառների մասին դեռեւս հստակ տեղեկատվություն չկա, բայց աշխատակիցները պատմում են, որ կրակը բռնկվել եւ սկսել է տարածվել «ՎԵԳԱ» խանութի պահեստային մասում:

Նշենք, որ ներսում գտնվող տեխնիկան հաջողվել է դուրս բերել, այս պահին աշխատակիցները շինության երկրորդ հարկի պատուհանից դուրս են նետում տեխնիկայի արկղերն ու տուփերը: Ներքեւում հավաքված քաղաքացիները պարբերաբար ջրի շշեր են նետում դեպի երկրորդ հարկ՝ փորձելով օգնել ներսում գտնվողներին:

Հիշեցնենք, որ կահույքը դուրս բերելիս տանիքում գտնվող աշխատակիցները մնացել էին արգելափակված, քանի որ կրակը տարածվել էր դեպի մուտքեր, նրանք փրկարարական աստիճանների օգնությամբ հասցրեցին լքել վտանգավոր հատվածը:

«Արա՛, քելեք օգնեք, վեշերը հանեք». Ալեքսանյանը՝ աշխատողներին

Like this post? Please share to your friends: