Ես 24 տարեկան եմ, ամուսինս՝ 29, դեկտեմբերին պիտի ծնվի մեր երեխան։ Ամուսնացած ենք 3 տարի, 6 տարի առաջ ենք ծանոթացել՝ զբոսանքի ժամանակ։ Հիմա նայում եմ նրան և սկեսուրիս եմ տեսնում, ում հետ լուրջ խնդիրներ ունեմ։
Բանն այն է, որ ամուսինս կարծես իր մոր փոքր տղան լինի և ծույլի մեկն է, ամեն հարցում իր մոր կարծիքն է կարևորում։ Սկեսուրս քիթը միշտ մտցնում էր մեր կյանք, ամուսնուս խորհուրդներ էր տալիս, ինչ և ինչպես անել, իսկ իմ կարծիքը երբեք հաշվի չէին առնում։
Ես պիտի ձիու պես աշխատեի, իսկ նրա որդին թագավորի պես հանգստանար աշխատանքից հետո։ Եվ դա այն դեպքում, երբ մենք ունեինք փոքր երեխա, սպասում էինք երկրորդին, և ես փոքր բիզնեսով էի զբաղվում։
Մի անգամ էլ համբերությունս պայթեց, և ես նեղացա նրանից։ Այդ օրվանից ամեն ինչ վատ ընթացավ, նա սկսեց զանգել ամուսնուս և բողոքել ինձանից։
Ես չդիմացա և համոզեցի ամուսնուս գնալ սկեսուրիս մոտ և պարզել, թե ինչի համար է նա այդպիսի վերաբերմունք ցուցաբերում իմ հանդեպ։
Արդյունքում,ինձ վրա հարձակվեցին՝ բարձր բղավոցով և վատ խոսքերով, սկեսուրս ասաց, որ ես անդաստիրակ, անկիրթի մեկն եմ։ Բայց ամենամեծ շոկն այն էր, երբ նա դարձավ ամուսնուս և ասաց․
-Դու պիտի գոնե մեկ անգամ հարվածեիր նրան, որտեղից ես ընդհանրապես գտել նրան․․․
Ես ու ամուսինս լռել էինք, ամուսինս չփորձեց ինձ պաշտպանել, իսկ ես հղի՝ լսում էի այդ ամենը։ Այդ դեպքից հետո չգիտեմ էլ, թե ինձ ինչպես պահեմ ամուսնուս և նրա ընտանիքի հետ։ Այժմ կապ չեմ պահպանում ամուսնուս մոր հետ։
Ես նրանց նույնիսկ չեմ կարողանում տեսնել։
Աղբյուր՝ Առաջին Ինֆո