Որդիս, ինձ Զատիկին տուն տար…ես լուռ կնստեմ մի անկյունում և կմնամ մի քանի օր: Ես այստեղ էլ չեմ դիմանում…

-Որդիս, ինձ Զատիկին տուն տար…ես լուռ կնստեմ մի անկյունում և կմնամ մի քանի օր: Ես այստեղ էլ չեմ դիմանում…թաշկինակով կփակեմ բերանս, որպիսի չհազամ, մի քանի օր մնամ իմ հարազատ տան մեջ, որտեղ նույնիսկ պատերն են բուժում:

-Հայրիկ, ոնց որ փոքր երեխա լինես: Այստեղ տաք է, մաքուր, ուտելու բան ունես, տնից էլ կբերեմ, դեղեր կգնեմ քեզ համար:

-Ուտել չեմ ուզում, Արեն, ես մի տարի տանը չեմ եղել,-հայրը փորձում էր նայել որդու աչքերին:-Ես մենակ եմ մնացել պալատում, բոլորին տուն են տարել՝ տոնը նշելու:

-Լավ, լավ, մինչ տոները դեռ 4 օր կա, կգամ հետևիցդ:

 

Արենը պտտվեց պատուհանի կողմ, իսկ ծեր Ռաֆայելը սկսեց ուրախ քայլել պալատով, պատմել, որ իրեն ավելի լավ է զգում: Երբ մնաց մենակ, սկսեց նայել պատուհանից, ամեն ինչ այնքան գեղեցիկ էր թվում:

-Տոներին տուն չեն տանում միայն շատ ծանր հիվանդներին կամ նրանց, ովքեր ոչ ոքի չունեն,-մտածում էր Ռաֆայելը, և միայնությունը կրկին պարուրեց նրան,-ինչպե՞ս դիմանամ ևս 4 օր: Երբ գնամ տուն, կգնամ Մարիամիս գերեզմանին…Մարիամ, սիրտս կտոր-կտոր է լինում, երբ գիտակցում եմ, որ այլևս չկաս:

-Աստված իմ, խնդրում եմ, ինձ նորից տուն վերադարձրու, գոնե մեկ-երկու օրով, հետո ինչ ուզում է, թող լինի հետս,-ասում էր Ռաֆայելը՝ խեղդվելով հազից:

 

-Անի, հորս տուն եմ բերելու Զատիկի օրը,-խնդրող հայացքով նայեց Արենը կնոջը:

-Բայց դու գիտես, որ հայրդ հիվանդ է տուբերկուլյոզով, ես չեմ հավատում բժիշկներին, որ նա վարակիչ հիվանդ չէ: Բժիշկներին ձեռնտու է շատ հիվանդներ ունենալը, նրանք մտադրված են այդպես ասում, որպիսի մենք էլ վարակվենք…ուզում ե՞ս, որ մենք էլ մահանանք,-պատասխանեց կինը՝ նյարդայն թափահարելով ուսերը և ամուսնու գրկախառնությունից դուրս գալով:

 

 

Անին լռեց և մինչ երեկո ոչ մի բառ չասեց: Իսկ գիշերն արտասվում էր և ասում, որ աուսինն իրեն չի սիրում: Նա կնոջը սեղմում էր կրծքին, համբուրում արցունքներից թաց դեմքը, ներողություն էր խնդրում՝ կրկին և կրկին: Ի վերջո նա որոշեց, որ հոր հետ ոչինչ չի լինի, եթե Սուրբ Զատիկի օրը նույնպես մնա հիվանդանոցում:

 

Կիրակի օրը Ռաֆայելը անդադար կանգնած էր պատուհանի դիմաց:

-Աստված իմ, ներիր ինձ, որ հաճախ եմ բողոքում, բայց ես տուն եմ ուզում…ինքս եմ լսել, որ բժիշկը որդուս թույլ է տվել ինձ տուն տանել, ես արդեն վարակիչ հիվանդ չեմ:

 

Արևն արդեն մայր էր մտնում, երբ բուժքույրը բերեց ընթրիքը՝  կաթնային կաշա, թեյ և մի կտոր հաց: Երբ նա վերադարձավ ափսեների հետևից, տեսավ, որ ծերունին նույնիսկ չի դիպչել դրանց: Ռաֆայելը պառկեց սառը բարձին և առանց աչքերը փակելու մինչ առավոտ պառկած մնաց:

 

Այդ օրն առավոտ շուտ Արենը որդու հետ եկեղեցի գնաց: Ճաշից հետո ուզում էր գնալ հոր մոտ, բայց եկան կնոջ բարեկամները: Ճոխ սեղանի շուրջ նստած՝ բոլորը  միմյանց ուրախ շնորհավորում էին:

Ճանապարհելով հյուրերին՝ նա դեռ մի ժամ լուռ նստեց, հոգում աննկարագրելի թախիծ կար: Առավոտյան, երբ Անին ամուսնու հոր համար կապոց էր պատրաստում, դրեց լավագույն ուտելիքները: Արենն իրեն այնքան դատարկ էր զգում, որ նույնիսկ չէր լսում, թե ինչ է խոսում կինը:

Հիվանդանոցում նա անհամբեր էր, նույնիսկ չսպասեց վերելակին, շնչակտուր բարձրացավ յոթերորդ հարկ՝ հոր մոտ…

Հոր անկողինը դատարկ էր: Մի կերպ ոտքրեը շարժելով՝ Արենը մոտեցավ բուժքույրին: Չսպասելով հարցին՝ նա կամաց ձայնով ասաց, որ Ռաֆայելի մոտ ինֆարկտ է եղել, հոր սիրտը չի դիմացել հենց Սուրբ Զատիկի օրը:

-Ամեն հնարավոր բան արել ենք, բայց ապարդյուն…ցավում եմ…

Եվ լռեց…

Like this post? Please share to your friends: