Որդին խաբել է մորը և թողել ծերանոցում

Աշխատանքիս հետ կապված՝ հաճախ են ինձ ուղարկում ծերանոցներ, ուր ես ահավոր չեմ սիրում գնալ, քանի որ ամեն անգամ ներս մտնելով՝ բոլորը սկսում են քայլել հետևիցս և հարցնել, գուցե ես իրենց բարեկամն եմ և եկել եմ, որպիսի տուն տանեմ…

Այս անգամ մի նոր տատիկի հանդիպեցի, ով ոտաբոբիկ էր շրջում: Ես հարցրեցի, թե նա ինչու կոշիկ չի հագել, կարող է մրսել և հիվանդանալ: Նա կարմրեց և ոչինչ չպատասխանեց:

Մի քանի րոպե անց նա աշխուժացավ և սկսեց պատմել, որ սպասում է որդուն, ով շուտով պիտի գա իր հետևից: Եվ արագ հեռացավ:

Երբ հանդիպեցի ծերանոցի աշխատակցին, հարցրեցի նոր տատիկի մասին, որը որդուն էր սպասում՝ առանց կոշիկ հագնելու: Նա ասաց, որ որդին ֆինանսական դժվարություններ ունի, հենց գումար ունենա, պիտի գա մոր հետևից: Բայց այժմ նույնիսկ հողաթափ չի բերել, իսկ հեռախոսազագերին էլ չի պատասխանում:

Լսածիցս հետո շատ խղճացի տատիկին: Ցանկացա օգնել, բայց աշխատողն ասաց, որ որդուն անհնար է փոխել: Իսկ իրենք օգնում են տատիկին, ինչպես կարողանում են:

Տատիկի մասին մտքերը գլխիցս դուրս չեն գալիս…

 

Like this post? Please share to your friends: