Ալիևը խոսել է եռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին:
Ալիևն ասել է, որ Բաքուն կողմ է խաղաղ կարգավորմանն ու շարունակում է Երևանի հետ բանակցությունները, սակայն չի բացառում իրադարձությունների զարգացման ռազմական սցենարը:
-Միշտ ասել եմ, որ այսօր աշխարհում ուժային գործոնն առաջնային պլան է մղվում: Աշխարհի տարբեր անկյուններում կոպտորեն խախտվում է միջազգային իրավունքը: Աշխարհում տիրում է «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» սկզբունքը: Երկար տարիներ ավելացնում ենք մեր տնտեսական և ռազմական ներուժը: Մենք կարծես նախապատրաստել ենք մեզ այսօրվա իրավիճակին, — եղել է Ալիևի հայտարարությունը:
Նաև նշել է, որ Ադրբեջանը կանի հնարավոր ամեն ինչ՝ «վերականգնելու տարածքային ամբողջականությունը», ինչը, նրա խոսքով, «Ադրբեջանի և յուրաքանչյուր ադրբեջանցու գլխավոր խնդիրն է»:
Աղբյուր՝ Մամուլ