«Բանանի շուկա բավականին մեծամասշտաբ քանակություն է ներմուծվել նոյեմբերին: Նախկին գերիշխող՝ «Քեթրին Գրուպի» տեղը կարող է զբաղեցնել բանանի շուկայում նոր տեղ զբաղեցրած՝ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը,-գրում է «168 ժամ»-ը:
Հիշեցնենք, որ Վարդան Ֆարմանյանը՝«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրենը, 2018-ի մայիսին հիմնել է «Սիթի» ընկերությունը, որի աշխատողների քանակը 3-4 ամսում մեկ հոգուց հասել է 3668 աշխատողի:
Եվ այդ ընկերության աշխատողների քանակի աճին զուգահեռ՝ պակասել են Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերության՝«Ալեքս Հոլդինգի» աշխատակիցների քանակը, 5197-ից հասնելով 372-ի:
Հենց «Երևան Սիթի»-ի ներկրած բանանի շնորհիվ՝ ապրանքի գինը կտրուկ աճել է՝ կիլոգրամի դիմաց 350 դրամից հասնելով 600-ի: Գերիշխողների ցանկում ընկերությունը կերևա որոշ ժամանակ՝ մոտ 2 ամիս անց:Հնարավոր է, ականատես կլինենք դրան»:
Աղբյուր՝ Մամուլ