Ովքեր և ինչի համար են վնասել Մանվել Գրիգորյանի պաշտպանի մեքենան

Հունվարի 11-ին վնասել են գեներալ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպաններից Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան։

Մկրտչյանը լուսանկար է տեղադրել՝ մակագրելով. «Անպատիժ մնացած սադրիչ գործողությունների խուլիգանական դրսևորումների հետևանքները»։

Նշենք, որ հունվարի 11-ին Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվելուց հետո Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով ակցիա իրականացնողների եւ Մկրտչյանի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ։ Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝  Մկրտչյանն իրենց անվանել է թափթփուկներ։

Աղբյուր՝  Տեղեկատու

Like this post? Please share to your friends: