Աժ-ում տեղի ունեցավ փոխխոսնակների ընտրություն: Ընտրւթյունը փակ և գաղտնի էր:
«Իմ քայլը» խմբակցությունը կազմում է մեծամասնություն: Այդ խմբակցությունից առաջադրվել էին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը:
ԱԺ փոխնախագահի երրորդ՝ ընդդիմադիր թեկնածուի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
Ներկայացնում ենք քվեարկության արդյունքները.
Ալեն Սիմոնյան- 109 կողմ, 20 դեմ
Լենա Նազարյան- 124 կողմ, 3 դեմ
Վահե Էնֆիաջյան- 108 կողմ
Մանե Թանդիլյան- 19 կողմ
Աղբյուր՝ Մամուլ