Ոստիկանները գործի են անցել. բերման են ենթարկվել քաղաքացիներ

-Ձեր լակոտ ոստիկաններին բացատրեք, որ իրենք ոստիկան են և ծառայություն իրականացնելիս լակոտի պես չեն պահում,-ասում էին ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները՝ ոստիկանների մասին:

Ցուցարարները փակել են Թումանյան-Մաշտոցի պողոտան:

Ոստիկանության աշխատակիցները մի քանի ցուցարարի բերման ենթարկցին: Վերջիններին փորձում են հրելով դուրս բերել փողոցներից:

Այս պահին հարակից սրճարանների ապամոնտաժումը շարունակվում է։

Հիշեցնենք, որ 2018-ի փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանը ծանուցում է ուղարկել Օպերայի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին՝ սահմանված ժամկետում տարածքն ազատելու պահանջով, ինչը չի կատարվել։

«Նույն կարմիր բերետավորները՝ անտանելի պահվածքով ու կեցվածքով». Թ. Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն այս առիթով գրառում է կատարել.

-Տպավորություն է, որ այս երկրում որևէ բան չի փոխվել. նույն կարմիր բերետավորները՝ անտանելի պահվածքով ու կեցվածքով, ժողովրդին քաշքշող ու հարվածող ոստիկանները, նույն գործելաոճը… Դե քաղաքապետն էլ նույն աշխատասենյակում նստած ստատուս է գրում, փոխանակ դուրս գա ու շփվի մարդկանց հետ՝ թաքնվելու փոխարեն։
Հը՞։ Բա՞ն էր փոխվել։ Չէէէ, չեմ լսել…

Հ. Գ. Նամուսն էլ ա լավ բան:

 

Like this post? Please share to your friends: