Ո՞ր դեպքի շրջանակներում է մեղադրանք առաջադրվել Սեյրան Օհանյանին

«Հայկական ժամանակ»-ի տեղեկությանը համաձայն՝  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին  մեղադրանք է առաջադրվել: Մեղադրանքը ներկայացվել է մարտի 1-ի գործի շրջանակում:

Ըստ այդ տեղեկության՝ նախկին նախարարը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 300. 1 հոդվածի հատկանիշներով (Սահամանադրական կարգը տապալելը):

ՀՔԾ-ից տեղեկության վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չեն տվել:

Սեյրան Օհանյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց, թե ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս: «Դիմեք իրավապահներին, ես չեմ ուզում պատասխանել»,- ասաց նախկին նախարարը:

Նշենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում:

Աղբյուր՝ Մամուլ

Like this post? Please share to your friends: