Ո՞վ է Քոչարյանի գործով քննիչը

Hraparak.am-ը ուշագրավ տեղեկություն ստացավ ՀՔԾ-ում քնվող Ռոբերտ Քոչարյանի գործով քննչական խմբի ղեկավարի մասին։ Պարզվում է՝ քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կուրսընկերն է։ Նրանք միասին են սովորել և ավարտվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ Ստացվում է՝ Քոչարյանի որդու կուրսեցին քննում է Քոչարյանի գործը՝ նրան մեղադրելով սահմանադրական կարգը տապալելու մեջ, որի համար այսօր Քոչարյանը կալանավորված է։ Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը տեղյա՞կ է, թե ով է ղեկավարում Քոչարյանի գործով քննչական խումբը և այստեղ չկա՞, արդյոք, շահերի բախում։

Hraparak.am-ը տեղեկություն է ներկայացրել ՀՔԾ-ում քնվող Ռոբերտ Քոչարյանի գործով քննչական խմբի ղեկավարի մասին։ Պարզվում է՝ քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կուրսընկերն է։ Նրանք միասին են սովորել և ավարտվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ Ստացվում է՝ Քոչարյանի որդու կուրսեցին քննում է Քոչարյանի գործը՝ նրան մեղադրելով սահմանադրական կարգը տապալելու մեջ, որի համար այսօր Քոչարյանը կալանավորված է։ Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը տեղյա՞կ է, թե ով է ղեկավարում Քոչարյանի գործով քննչական խումբը և այստեղ չկա՞, արդյոք, շահերի բախում։

Hraparak.am-ը կապ հաստատեց Հրաչ Մուշեղյանի հետ, ով այդ հարցը լսելուն պես՝ զարմացավ և անակնկալի եկավ․

«Այդպիսի ինֆորմացիա Ձեզ որտեղի՞ց, որ հարց եք տալիս»։

Hraparak.am-ը պատասխանեց, որ լրագրողներին նման հարց չեն տալիս, թե որտեղից ինֆորմացիա նրանց, և կրկնեց՝ ինքը Լևոն Քոչարյանի հետ նույն կուրսում սովորե՞լ է, թե՞ ոչ։ Հրաչ Մուշեղյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը, փոխարենը որոշեց այս «բարդ» հարցի պատասխանը գցել ՀՔԾ մամուլի ծառայության վրա։ ՀՔԾ մամուլի ծառայությունից էլ այս հարցին ի պատասխան՝ ասացին․

«Մենք մեր քննիչների վերաբերյալ անձնական բնույթի տեղեկատվություն չենք տրամադրում»։ Ստացվում է, որ քննիչի մասնագիտական կրթության մասին տեղեկատվությունը այնքան անձնական բնույթի է, որ ռազմական գաղտնիքի նման՝ չի հրապարակվում։

Hraparak.am-ը լրացուցիչ այլ աղբյուրներից էլ ճշտել է այդ ինֆորմացիան և հավաստիացել, որ այն ճիշտ է՝ Մուշեղյանն ու Քոչարյանի որդին իսկապես մի կուրսում են սովորել, և եթե այն սխալ լիներ, ՀՔԾ-ն և քննիչ Մուշեղյանն իրենք առաջինը շահագրգռված կլինեին հերքել այս տեղեկությունը։

Like this post? Please share to your friends: