Շատ քաղաքացիներ իրենց մտքում Նարեկ Մալյանի հետ մի 100 անգամ արել են այն, ինչ երեկ արեցին «Ռեստարտ»-ի տղաները

Հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

-Միգուցե շատ քաղաքացիներ իրենց մտքում Նարեկ Մալյանի հետ մի 100 անգամ արել են այն, ինչ երեկ արեցին «Ռեստարտ»-ի տղաները։ Երբ նախկին իշխանությունների ժամանակ բռնություն էր կիրառվում որևէ ակտիվիստի կամ ընդդիմադիր գործչի նկատմամբ, ոստիկանությունն էլ բնականաբար ոչինչ չէր անում, Նարեկ Մալյանը ոչ միայն չէր բողոքում այդ խայտառակությունից այլև զբաղվում էր ոստիկանության PR-ով՝ փորձելով նսեմացնել տուժածին։ Իսկ բռնությունը պետք է պատժվի անկախ նրանից` ում նկատմամբ է և ում կողմից է։ Այստեղ մենք կանգնած ենք Նարեկ Մալյանի կողքին. չէ որ մենք տարբերվում ենք մալյաններից ու նրա նմաններից:

Like this post? Please share to your friends: