Այս տորթը շատ հեշտ է պատրաստվում և չի պահանջում մեծ ջանքեր և հատուկ հմտություններ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
Խմորի համար.
- ձու՝ 4 հատ
- փխրեցուցիչ՝ 1թ.գ.
- շաքարավազ՝ 1 բաժակ
- ալյուր՝ 1 բաժակ
Կրեմի համար.
- կաթ՝ 1 բաժակ
- ալյուր՝ 2ճ.գ.
- ձու՝ 1 հատ
- շաքարավազ՝ 0.5 բաժակ
- վանիլին
- կարագ՝ 50 գ
Ջնարակի համար.
- կաթ՝ 4ճ.գ.
- շաքարավազ՝ 2ճ.գ.
- կակաո՝ 1ճ.գ.
- կարագ՝ 50գ
Պատրաստման եղանակ.
Ձուն պիտի լինի սենյակային ջերմաստիճանի: Որպիսի բիսկվիթը լավ բարձրանա, ձուն հարկավոր է հարել շաքարավազի հետ: Հետո ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը և կրկին լավ հարել: Խմորը լցնել ձևավոր տարրայի մեջ և դնել մինչ 200 աստիճան տաքացրած ջեռոցը: Բիսկվիթը թխել մինչ լիարժեք թխվելը: Առաջին 15 րոպեի ընթացքում ջեռոցը չբացել: Երբ այն պատրաստ լինի, թողնել 15 րոպե՝ անջատած ջեռոցի մեջ:
15 րոպեից բիսկվիթը հանել ջեռոցից, որ սառի: Կտրել երեք շերտի:
Կրեմ. Կաթը, ալյուրը, ձուն և շաքարավազը, նաև վանիլինը խառնել և դնել կրակին: Եփել ցածր կրակի վրա մինչ խտանալը՝ անդադար խառնելով:
Երբ կրեմը խտանա, հանել այն կրակից և ավելացնել կարագը, հարել և սառեցնել:
Կրեմը քսել շերտերին՝ դնելով դրանք միմյանց վրա:
Ջնարակ. Խառնել կաթը, կակաոն և շաքարավազը, եփել գոլորշու վրա՝ մինչ խտանալը: Ավելացնել կարագը: Ջնարակը գոլ վիճակում լցնել տորթի վրա :
Տորթը դնել սառնարանը մոտ երկու ժամով: Իսկ հետո արդեն կարող եք ճաշակել այն:
Բարի ախորժակ…