Օդային մեղրով տորթ
Օդային անվանումն այս տորթը ստացել է անսովոր նուրբ շերտերի շնորհիվ, որոնք կրեմով ներծծվելուց հետո՝ դառնում են անկրկնելի համեղ և հալում են բերանում:
Բաղադրիչներ
- ձու 2 հատ
- շաքարավազ 1 բաժակ
- կարագ 50գ
- մեղր 2 ճ.գ.
- սոդա 2թ.գ.
- ալյուր 3 բաժակ
Կրեմ
- կաթ 750 մլ
- շաքարավազ 1 բաժակ
- ձու 2 հատ
- ալյուր 3 ճ.գ.
- կարագ 350գ
Պատրաստման եղանակ
- Տարրայի մեջ խառնեք ձուն, շաքարավազը և մեղրը, ավելացրեք կարագը, ստացված զանգվածը դրեք գոլորշու վրա: Թող մնա այնքան, մինչև որ կհալի կարագը:
- Երբ հալի կարագը, ավելացրեք սոդան. ամեն ինչ պիտի փրփրի:
- Այժմ ավելացնում ենք ալյուրը: Խմորը պիտի մի փոքր կպչուն ստացվի:
- Հիմա բաժանեք խմորը 8 հավասար մասերի:
- Սեղանին ալյուր շաղ տվեք, և խմորի յուրաքանչյուր կտորը գրդնակեք:
- Գրդնակած խմորի եզրերը կտրելով՝ ստացեք կլոր ձև: Ծայրերից ավելացած խմորը նույնպես պետք է թխել:
- Խմորի ամեն շերտը թխում ենք 180 աստիճանի տակ՝ մինչև դառնա շագանակագույն:
- Կրեմը պատրաստելու համար խառնեք ձուն և շաքարավազը, ավելացրեք ալյուրը, կաթը և կարագը, դրեք գոլորշու վրա:
- Անընդմեջ խառնելով՝ եփեք այնքան, մինչև որ խտանա:
- Երբ կրեմը սառի, հարեք այն հարիչով, որ միասեռ զանգված դառնա:
- Սառած շերտերին քսեք կրեմ՝ նույնպես սառը:
- Եզրերից ավելացած և թխված կտրվածքները փշրեք և լցրեք տորթի վրա և կողքերը:
Ցանկալի է, որ մատուցելուց առաջ տորթը մնա 2-3 ժամ:
Բարի ախորժակ…
Աղբյուր՝ Առաջին Ինֆո