Այս տորթի բաղադրատոմսը շատ պարզ է, պահանջվում են հասանելի բաղադրիչներ: Այդ իսկ պատճառով, եթե մեկ անգամ պատրաստեք, այն կդառնա ձեր սիրելի տորթերից մեկը:
Բաղադրիչներ
- ձու՝ 2 հատ
- շաքարավազ՝ 1 բաժակ
- կեֆիր՝ 1 բաժակ
- մուրաբա՝ 1 բաժակ
- սոդա՝ 2 թ.գ.
- ալյուր՝ 2 բաժակ
Կրեմի համար՝
- թթվասեր՝ 2 բաժակ
- շաքարի փոշի՝ 1 բաժակ
Պատրաստման եղանակ.
2 ձուն հարում ենք 1 բաժակ շաքարավազի հետ: Ավելացնում ենք կեֆիրը, մուրաբան, 2 բաժակ ալյուրը, սոդան: Լավ խառնում ենք: Խմորից երկու հատ կորժ ենք թխում՝ 180 աստիճան թաքացրած ջեռոցում: Յուրաքանչյուր կորժը կտրատում ենք 2 շերտի:
Հարում ենք 2 բաժակ խիտ թթվասերը և շաքարի փոշին: Կորժերին քսում ենք թթվասերային կրեմը և տորթը դնում ենք սառնարանը:
Կորժերի միջև կարելի է ցանկացած միրգ կամ հատապտուղ ավելացնել: