Շատ արագ պատրաստվող տորթ <<Էքսպրես>>

Եթե սիրում եք համեղ տորթեր, բայց ժամանակ չունեք պատրաստելու համար, իսկ խանութից գնված տորթեր չեք սիրում, ապա ուրախ ենք ձեզ ներկայացնել այս արագ պատրաստվող և շատ համեղ տորթի բաղադրատոմսը:

Ահնրաժեշտ բաղադրիչներ.

  • հավկիթ՝ 2 հատ
  • շաքարավազ՝ 200գ
  • թթվասեր՝ 250գ
  • ալյուր՝ 250գ
  • կակաո՝ 3ճ.գ.
  • սոդա՝ 1թ.գ

Կրեմի համար.

  • թթվասեր՝ 300գ
  • շաքարավազ՝ 200գ

Սկսում ենք պատրաստել.

  1. Խորը տարայի մեջ հարում ենք հավկիթն ու շաքարավազը՝ մինչ միասեռ զանգված ստանալը:
  2. Ավելացնում ենք թթվասերը, սոդան, կակաոն և ալյուրը: Խառնում ենք գդալով, իսկ հետո կրկին հարիչով:
  3. Թխելու համար նախատեսված տարայի մեջ սննդի թուղթ ենք դնում և լցնում խմորը:
  4. Բիսկվիթը թխվում է մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 20-30 րոպե:
  5. Մինչ դրա պատրաստ լինելը՝ անցնում ենք կրեմին: Թթվասերն ու շաքարավազը հարում ենք՝ մինչ փարթամ զանգված ստանալը:
  6. Կորժը բաժանում ենք երկու շերտի, առաջինին կրեմ ենք քսում, հետո դնում ենք երկրորդ շերտը և կրկին քսում կրեմը: Տորթի կողքի հատվածներին նույնպես հարկավոր է քսել կրեմ:
  7. Պատրաստի տորթի վրա քերում ենք շոկոլադ և թողնում մոտ 2-3 ժամ, որ կերմը ներծծվի:

Торт на скорую руку "Экспресс"

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: