Նուրբ աղցան «Արևածաղիկ»

Ամենայուրահատուկ և գեղեցիկ աղցաններից մեկն է: Անտարբեր չի թողնի ոչ ոքի:

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • չիպս, ցանկալի է Pringles, քանի որ դրանք մոտավորապես նույն չափի են
  • ձու՝ 4 հատ
  • սոխ՝ 1 հատ
  • եփած կամ ապխտած հավ
  • թարմ շամպինյոն
  • զեյթուն
  • պանիր՝ 200գ
  • մայոնեզ

Պատրաստման եղանակ

  • Հավը մանր կտրատել:
  • Սունկը կտրատել ձողիկների և տապակել, ավելացնել սոխը և տապակել մինչ ոսկեգույն դառնալը:
  • Շերտերով լցնում ենք բաղադրիչները. առաջին շերտը հավն է, քսում ենք մայոնեզի բարակ շերտ: Երկրորդը՝ տապակած սունկը:
  • Եփում ենք ձուն, առանձանցում ենք դեղնուցն ու սպիտակուցը:
  • Հաջորդ շերտը քերած սպիտակուցն է և կրկին մայոնեզի բարակ շերտը:
  • Դեղնուցն ու պանիրը մանր քերում ենք, խառնում ենք և լցնում աղցանի վրա:
  • Որպես արևածաղկի սերմեր կլինեն զեյթունները, դրանք կտրատում և դնում ենք աղցանի վրա, իսկ կողքերը դնում ենք չիպսերը՝ որպես արևածաղկի տերևներ:

Աղցանը պատրաստ է, բարի ախորժակ:

Like this post? Please share to your friends: