Նուրբ աղջիկը պաշտպանեց կատվին, որին մի տղամարդ տանջում էր

Երբեմն թվում է, որ մարդն ամենաչար էակն է աշխարհում: Կան մարդիկ, ում հոգնեցնում է իրենց ընտանի կենդանին, բայց չէ որ կարելի է նրան ուղղակի հանձնել կենդանիների կացարան: Եվ մարդկային կերպարանքով ոչնչությունները որոշում են, որ պիտի տանջեն խեղճ կենդանուն, նոր ազատվեն դրանից:

Մի օր բելառուսական քաղաքի մի բնակչուհի՝ Յուլյա անունով, դրսում ինչ-որ խուլ թակոց լսեց, իսկ հետո կատվի սարսափելի վայնասուն լսվեց: Աղբի կոնտեյների մոտ նա մի տղամարդու տեսավ: Նա ամբողջ ուժով ձեռքի փաթեթը հարվածում էր կոնտեյներներին: Հավանաբար, դրա մեջ կատու էր:

Յուլյան չվախեցավ պաշտպանել կենդանուն: Նա հարձակվեց տղամարդու վրա և գոռաց, որ նա բաց թողնի կատվին: Անծանոթը վախեցավ վճռական աղջկանից և սկսեց փախչել: Յուլյան վերցրեց փաթեթը, բացեց այն…և քիչ էր մնում, որ արտասվի:

Փաթեթի մեջ վիրավոր կատու էր: Որպիսի կատվին ավելի շատ ցավեցնի, սադիստը փաթեթի մեջ նաև ապակե պլաֆոն էր դրել: Այն բնականաբար կոտրվել էր հարվածներից, և ապակու կտորները մխրճվել էին կատվի մարմնի մեջ:

Յուլյան վերցրեց կատվին և վազեց անասնաբույժի մոտ: Բժիշկը կատվի մոտ բազմաթիվ վնասվածքներ հայտնաբերեց: Շտապ վիրահատությունից հետո, ի ուրախություն բոլորի, կենդանին փրկվեց:

 

Հիմա կատվի կյանքին վտանգ չի սպառնում: Աղջիկը կատվին տարավ տուն: Նա լավ ուտում է, միայն փաթեթների կերն է ընդունում: Երևի խեղճին միայն դրանով են կերակրել:

Բայց այժմ նա արդեն շրջապատված է սիրով և հոգատարությամբ: Յուլյայի հետ նրան էլ ոչինչ չի սպառնում:

 

Աղբյուր՝  Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: